Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Ստեփան Ռոստոմյանի երաժշտությունը բարդ է, ինտելեկտուալ և ուրիշ ոչ մի երաժշտության նման չէ»

«Ստեփան Ռոստոմյանի երաժշտությունը բարդ է, ինտելեկտուալ և ուրիշ ոչ մի երաժշտության նման չէ»
06.12.2016 | 08:42

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ և գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում կհնչեն նրա Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները: Հոբելյանական երեկոն ղեկավարելու են դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և բրիտանացի դիրիժոր` Դևիդ Դևիսը: Ծրագրի ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:

Էդուարդ Թոփչյանի բնորոշմամբ`Ստեփան Ռոստոմյանի երաժշտությունը բարդ է, ինտելեկտուալ և ուրիշ ոչ մի երաժշտության նման չէ. «Իր աշխարհն ունի, իր արտահայտչամիջոցներն ու իր մտածելակերպը: Լրիվ ուրիշ տեսակի երաժշտություն է, շատ հաճախ` հիմնված ժամանակի ազդեցության վրա, ժամանակը շարժելու կամ ժամանակը կանգնեցնելու»:


Դևիդ Դևիսն ասաց, որ հաճախ մարդիկ ուզում են հասկանալ` որտեղից են գալիս ժամանակակից երաժշտության հնչյունները. «Ես Շոտլանդիայից եմ, փոքր երկրից, ինչպես որ Հայաստանն է, մենք տարբեր լեզուներով ենք խոսում, բայց միջազգային լեզուն, որով փորձում ենք շփվել, երաժշտությունն է: 1989 թվականին Ստեփան Ռոստոմյանին հրավիրեցինք Շոտլանդիա, պատվիրեցինք գրել Սիմֆոնիա թիվ 3-ը մի շատ մեծ ու կարևոր փառատոնի համար: Եվ հայ կոմպոզիտորը Շոտլանդիայում կարողացավ կյանքի կոչել այնպիսի մի ստեղծագործություն, որի առաջին կատարման նման հաջողություն ես չեմ տեսել իմ կարիերայի ընթացում` մինչ այդ օրն ու դրանից հետո: Մենք էլի ենք պատվիրել նրան ստեղծագործություններ գրել, կատարել ենք աշխարհով մեկ ու միշտ հաջողություն ունեցել»:


Դևիդ Դևիսը հավելեց, որ երկար ճանապարհ է անցել` հոբելյանական միջոցառմանը մասնակցելու համար ու անհամբերութամբ սպասում է տոնական թխվածքի ամենամեծ կտորին, որն է` Սիմֆոնիայի թիվ 3-ի կատարումը:
Հոբելյանական համերգը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1455

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ